«Հայկական սփյուռքը, ընդհանուր առմամբ, հանդիսանում է հայկական ինքնության մի մասը, բայց կա նաև պետականության կազմակերպման հարց։ Այո, սփյուռքահայեր տեղափոխվել են ՀՀ, հանդիսանում են համակարգի մի մասը՝ ապրելով ՀՀ-ում, վճարելով հարկեր, բայց քաղաքականությունը ձևավորվում է ներսում, ներքին քննարկումների արդյունքում»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հիմա միգուցե սոցիալական ցանցերի և այլ գործիքների կիրառմամբ Սփյուռքն էլ է դառնում սրա մասնակիցը, սակայն քաղաքականության հիմնական առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում` հայկական հասարակության ներսում»,- հավելել է նա։ |
Բաժանորդագրվել լրահոսին