ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան
16:12, 12.10.2024 | mamul.am
787 | 0

«Հայկական սփյուռքը, ընդհանուր առմամբ, հանդիսանում է հայկական ինքնության մի մասը, բայց կա նաև պետականության կազմակերպման հարց։ Այո, սփյուռքահայեր տեղափոխվել են ՀՀ, հանդիսանում են համակարգի մի մասը՝ ապրելով ՀՀ-ում, վճարելով հարկեր, բայց քաղաքականությունը ձևավորվում է ներսում, ներքին քննարկումների արդյունքում»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հիմա միգուցե սոցիալական ցանցերի և այլ գործիքների կիրառմամբ Սփյուռքն էլ է դառնում սրա մասնակիցը, սակայն քաղաքականության հիմնական առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում` հայկական հասարակության ներսում»,- հավելել է նա։

«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր