Գրոզնիում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհվածներն սպանվել են թռչող ցիստեռնի կողմից։ Ըստ Basa-ի՝ պայթյունի ալիքի հետևանքով շպրտված տցիստեռնը սպանել է 2 երեխայի և 2 մեծահասակի։ Հնարավոր է` նրանք մեկ ընտանիքի անդամներ են: Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում փախչել թռչող ցիստեռնից, որը, մեծ արագությամբ պտտվելով, սլանում է իրենց ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեչնիայի մայրաքաղաքում պայթել է գազալցակայան: |