Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ցանկություն նպատակ է դրել ռևանշի հասնել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ առաջիկա խաղում: «Մեզ լավ հանդիպում է սպասվում: Երկրպագուների առաջ պարտք ունենք: Պետք է սովորենք շուտ մոռանալ պարտությունները: Բայց առաջիկա խաղում ամեն ինչ կախված է լինելու ֆուտբոլիստներից: Մենք պատրաստ ենք ռևանշի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ |
Բաժանորդագրվել լրահոսին