Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել: Ականատեսները պատմել են, որ բոլորն էլ լսել են այդ ձայնը և զգացել, թե ինչպես է ներսում եղած մարդը շնչում: Շտապօգնության ժամանելուց հետո միայն դագաղը բացվել է և պարզ է դարձել, որ «հանգուցյալն», այնուամենայնիվ, ողջ է: Չնայած այն բանին, որ Հալիթ Բայշուին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց և ցուցաբերել համապատասխան օգնություն, նա կրկին մահացել է, գրում է «Էրմենիհաբեր»-ը: |