ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ուկրաինան քննարկում է սցենար, որով Ռուսաստանին տարածքներ է զիջում. Der Spiegel
20:36, 12.10.2024 | mamul.am
6406 | 0

Ուկրաինայի իշխանությունները քննարկում են պատերազմի ավարտի սցենարը, որով Կիևը հանձնում է Ռուսաստանի կողմից գրավված տարածքները, գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։

Աղբյուրը պնդում է, որ պատերազմի ավարտի սկզբնական պատկերացումը կարող էր սխալ լինել. «Մենք կարծում էինք, որ հաղթանակը պետք է լինի Ռուսաստանի անվերապահ կապիտուլյացիան։ Բայց առանց զիջումների դա անհնար է։ Գործարքը պետք է ձեռնտու լինի նաև Ռուսաստանին»։

Պաշտոնյան ենթադրել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության մակարդակը «դանդաղ, բայց հաստատուն կերպով կնվազի»։ Նրա խոսքով՝ այս սցենարը հնարավոր է, ընտրություններում թե՛ Դոնալդ Թրամփի, թե՛ Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում։ Միաժամանակ օգնության կրճատում տեսանելի ապագայում չի լինի, հաղորդում է աղբյուրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին