Ուկրաինայի իշխանությունները քննարկում են պատերազմի ավարտի սցենարը, որով Կիևը հանձնում է Ռուսաստանի կողմից գրավված տարածքները, գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։ Աղբյուրը պնդում է, որ պատերազմի ավարտի սկզբնական պատկերացումը կարող էր սխալ լինել. «Մենք կարծում էինք, որ հաղթանակը պետք է լինի Ռուսաստանի անվերապահ կապիտուլյացիան։ Բայց առանց զիջումների դա անհնար է։ Գործարքը պետք է ձեռնտու լինի նաև Ռուսաստանին»։ Պաշտոնյան ենթադրել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության մակարդակը «դանդաղ, բայց հաստատուն կերպով կնվազի»։ Նրա խոսքով՝ այս սցենարը հնարավոր է, ընտրություններում թե՛ Դոնալդ Թրամփի, թե՛ Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում։ Միաժամանակ օգնության կրճատում տեսանելի ապագայում չի լինի, հաղորդում է աղբյուրը։ |