Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ, «Ֆակտոր»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ապաշրջափակման սկզբունքները ՀՀ-ի համար հայտնի են, դրանք փոխադարձության և հավասարության սկզբունքներն են։ Ապաշրջափակում կարող է տեղի ունենալ միայն, եթե ենթակառուցվածքները գտնվում են տվյալ պետության վերահսկողության տակ․ Հայաստանի դեպքում դա Հայաստանի իրավազորության շրջանակներում ապաշրջափակում իրագործելն է։ Սրանք են այն շրջանակը, որ հնարավոր է՝ ապաշրջափակում տեղի ունենա։ Մնացյալ այլ դեպքերում, բնականաբար, ապաշրջափակում տեղի չի ունենա։ Ապաշրջափակումը տեղի կունենա միայն իմ նշած սկզբունքների շրջանակներում»,- հավաստիացրեց պաշտոնյան։ |