Հայաստանը պատրա՞ստ է պաշտպանելու իր տարածքը Ադրբեջանի ռազմական լայնածավալ հարձակման պարագայում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին նման հարց ուղղեց «Ֆակտոր»-ի լրագրողը: «Ես կարող եմ ասել, որ Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու»,- պատասխանեց Գրիգորյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին