ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայաստանը պատրա՞ստ է պաշտպանելու իր տարածքն Ադրբեջանի հարձակման պարագայում». հարց` Արմեն Գրիգորյանին
00:06, 13.10.2024 | mamul.am
4727 | 0

Հայաստանը պատրա՞ստ է պաշտպանելու իր տարածքը Ադրբեջանի ռազմական լայնածավալ հարձակման պարագայում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին նման հարց ուղղեց «Ֆակտոր»-ի լրագրողը:

«Ես կարող եմ ասել, որ Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու»,- պատասխանեց Գրիգորյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր