Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անուններով ու երկար գրառում։
Շաբաթօրյա զբոսանքի ընթացքում մտովի անցա «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» գաղափարը առաջ մղող քաղաքական հոսանքների անվանացանկով ու հետաքրքիր օրինաչափություններ գտա, որ գրավեցին ուշադրությունս։
Օրինակ ո՞նց ա, որ էդ լոզունգն ասողների համար «պա ստառոյ դռուժբյե» պայմանական Գաբրիելյան Վիլենի հետ խմելը կամ պաչիկով բարևելը թեմա չի, բայց օրինակ Շուշան Պետրոսյանի հետ բլոտ խաղալը «ռեդֆլագ» ա։ Ո՞նց ա, որ երբեք չեն հարցնի «ախպեր էդ Ֆրինյուզի հրավերը խի՞ ես ընդունում», բայց TV5-ը հարցեր ա առաջացնում նրանց մոտ, ո՞նց ա, որ Նիկոլի կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանի հետ նույն ֆոտոյում հայտնվելը տենց ծանր չի ընդունվում նրանց կողմից, բայց Սերժի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ականների կամ ԲՀԿ-ականների հետ նկար ունենաս` իրանց սև ցուցակում ես։ Ո՞նց ա որ Նիկոլի օրոք ՊՈԱԿ-ում աշխատած փողով պրոպագանդիստները «առողջ մտքեր ունեցող տղա են էրևում, արժի հաջորդ քննարկմանը իրան էլ կանչել», բայց որ իմանան մի խելքը գլխին հետազոտողի ես կանչել քո միջոցառմանը` մասնագիտական կարծիք հայտնի «ապե էնի Միշիկի հըմար ա աշխատել, ինչ կապ ունի ինչ ա ասում»։ Ոնց ա, որ Հունան Պողոսյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Մհեր Գրիգորյանը ողջ կյանքն աշխատելով համակարգում ու համակարգի կանոններով` նախկին չեն, իսկ Բագրատ Սրբազանն ու Արթուր Վանեցյանը, որ ողջունել կամ մասնակցել են 2018-ին` նախկին են։
Ճիշտ հասկացեք` ես ոչ Վիլենին պաչողների, ոչ Շուշանի ղոզին էրկու հատ ավելացողների, ոչ Մհեր Գրիգորյանի բաժնետոմսերի, ոչ էլ Վանեցյանի պագոնների դարդը չեմ։ Ինձ ուրիշ բան է հետաքրքիր։ Ինչպես է, որ Նիկոլին չսիրող այդ շրջանակներում իրերին ու երևույթներին գնահատական տալու չափանիշները դրվում են Նիկոլի շահերի պրիզմայով` այն ինչ հավակնում է Նիկոլի աթոռին` վատն է ու վտանգավոր, այն ինչ պառկած է Նիկոլի տակ` ուտվող է ու անշառ։
Հակված չեմ կարծելու, որ երկակի այս ստանդարտները չարամտության հետևանք են։ Բայց իրականությունը դրանից պակաս հրեշավոր չի դառնում։ Իսկ հրեշավոր է այն, որ այդ վարքի պատճառը մեկն է` Նիկոլական պրոպագանդան արտադրում է «հանրային կարծիք», իսկ նրանք ովքեր չունեն իրողություններ փոխելու քաջություն` վախվորած տեղի են տալիս «հանրային կարծիքին», լղոզվում ու քծնվում «ժողովրդի ակնկալիքներին»։ Դժվար ժամանակներում կոնֆորմիզմն ու վախկոտությունը հանցանք է։
Նիկոլականները ինտենսիվորեն հարստանում են, ձեռք բերում բնակարաններ, գնում են Ծաղկաձորի էն անտառները, որոնք գնելու համար հենց հիմա դատում են նախկիններին։ Լկտիությունը հասել է այն աստիճանի, որ Ճ կարգի մի պաշտոնյա իր ղեկավարած հիմնարկի միջոցով ինքն իրեն 4 միլիոն դոլարի պրեմիա է փորձել տալ։ Ո՞վ է թմբկահարում այս թեման` ոք ոք։ Բայց որ դա լիներ 2004թ. էներգետիկայի փոխնախարարի օգնականի հետ քցած ապօրինի մոթել` բոլորը կխոսեին։ Ինչու։ Ես հակված չեմ կարծելու թե «ոչ նախկին ոչ ներկա» ճամբարի մարդիկ վախենում են խոսել նիկոլականների թալանի մասին։ Ոչ` չեն վախենում։ Պարզապես դա դիվիդենտ չի բերում։ Դիվիդենտ բերում է Նիկոլի հորինած «ժողովրդի պահանջը» սպասարկելը, իսկ չսպասարկելը պատժվում է։ Եվ ահա այս վախի առաջ ընկրկելով են իրենց շփումները և նարատիվները հղկում այդ մարդիկ ովքեր ուզում են դժվար ժամանակներում առաջնորդել մեր մոլորված նավը։ Վախն է առաջնորդում այդ առաջնորդներին։
Ի վերջո ի՞նչ կլինի եթե մենք այդպես էլ չկարողանանք բռնել անկախությունից ի վեր մեզ թալանած մարդկանց վզից։ Կլինի այն, որ նրանք հանգիստ կվայելեն մեր գողացված մանկությունը։ Բայց այ եթե մենք չկարողանանք հիմա բռնել Նիկոլենց վզից` նրանք կգողանան նաև մեր էրեխեքի ու նրանց էրեխեքի մանկությունը։ Ահա սա ա տարբերությունը` հարցի գինը։ Ձորն ընկած ավտոբուսի վարորդին դատարանի դահլիճում ապտակելու քաջություն շատերը կունենան, բայց իրական քաջությունը ձեռքերը կրակների մեջ մտցնելով այդ ավտոբուսից մարդկանց դուրս քաշելն է։
Եվ որպես վերջաբան. «նախկինի» ու «ներկայի» միջև բալանսավորված դիրք բռնել անհնար է, քանի դեռ չես կոտրել Նիկոլի գծած մատրիցան։ Այդ մատրիցան կոտրելու ու արժանապատիվ դիրք ունենալու համար պրոպագանդային դեմ գնալու քաջություն ա պետք։ Ընդ որում դա անելու համար լավագույն ռեսուրսը ունեին 2018-ին մասնակցած մարդիկ ու էդ առումով նրանց պատասխանատվությունն ավելի մեծ է քան որևէ ուրիշինը։ Հիշատակման արժանի օրինակները քիչ չեն և այդ շարքում անհամեստորեն կնշեի նաև ինձ, բայց հիմա ուզում եմ նշել իմ ընկեր Կարպիսին, ով հատկապես պատերազմից հետո շատ-շատ բան ա արել Նիկոլի գծած մատրիցան ջարդելու համար` էդ ամբողջ ընթացքում չնահանջելով երբևէ ունեցած իր սկզբունքներից։
Շարունակելի...»։