Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նախկին օգնականը՝ մոդել Լորեն Պիշոտան, նրան մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ՝ ռեփեր Շոն Քոմբսի (Փաֆ Դեդի) կազմակերպած երեկույթի ժամանակ, գրում է New York Post-ը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։ Պիշոտան Ուեսթի մոտ աշխատել է 2021-2022 թվականներին։ Մոդելը նշել է, որ խնջույքի ժամանակ իր բաժակի մեջ թմրանյութ են լցրել, որից հետո նա կորցրել է կողմնորոշումը, գիտակցությունը։ Աղջկա խոսքով՝ աշխատանքից հեռացնելուց առաջ ռեփերը խոստովանել է, որ իրենք սեռական հարաբերություն են ունեցել, երբ նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ։ |