Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին մոտ օրերս ուկրաինացիներին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»։ Նրա խոսքով, հիմնական ուղղություններն արդեն ներկայացվել են։
«Կարևոր է հասկանալ, թե պատերազմի որ փուլում ինչ ենք անում։ Կարծում եմ՝ նախագահը բավականին արդյունավետ կներկայացնի այն»,- ասել է Պոդոլյակը։
Սեպտեմբերի կեսերին նա հայտնել էր, որ «չկան տարածքներ հանձնելու, հակամարտությունը սառեցնելու հայեցակարգեր»։
Հիշեցնենք՝ Զելենսկին իր «հաղթականի ծրագիրը» ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։