ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Տիգրան Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգի ու տրանսպորտի գնի մասին
12:18, 13.10.2024 | mamul.am
2078 | 0

«Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը․ այս տարի 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսի և 15 հատ տրոլեյբուսի գնում է իրականացրել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Արդեն 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս Երևանում են։ Իսկ երկու շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում»,- ասել է նա։ Քաղաքապետը խոսել է նաև միասնական տոմսային համակարգի ու տրանսպորտի սակագնի մասին․ «Միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու․․․ Տրանսպորտի վերջնական գինը ֆիքսված է ավագանու որոշումներով․ ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ՝ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր՝ քիչ, հարաբերականորեն մի փորք կավելանա»։ Տրանսպորտի գինը կփոխվի հունվարից։

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր