ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իշխանությունների նավը սուզվում է»․ Գագիկ Մինասյան
13:30, 13.10.2024 | mamul.am
1795 | 1

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը 168TV-ի եթերում ասել է, որ վերջին տարիներին դաժան ձևով ընթացել է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականություն՝ Արևմուտքի կողմից․ «Դա սկսվեց Լեռնային Ղարաբաղում, և տեսանք, թե ինչ եղավ, երբ ռուսական ուժերը դուրս եկան ԼՂ-ից կամ պասիվացրեցին իրենց մասնակցությունն այնտեղ: Ա՛յդ տեսակետից պետք է նայել խնդրին։ Երբ մի ուժ դուրս է գալիս այնպիսի երկրից, ինչպիսին Հայաստանն է, այդ տեղը դատարկ չի կարող մնալ: Հետևաբար, պետք է հասկանանք, թե ով է աջակցում, որպեսզի ռուսական ուժերը դուրս գան Հարավային Կովկասից, և ով պետք է այդտեղ հայտնվի: Ակնհայտ է, որ դա Արևմուտքի ցանկությունն է»,- ասել է նա։

Խոսելով ներքաղաքական զարգացումների ու վերջին օրերի հրաժարականների մասին՝ նախկին պատգամավորը նշել է․ «Իրենք հասկանում են, որ իրենց նավը սուզվում է, և այդպիսի իրավիճակում որոշակի տիպի կենդանիներ կան, որոնք փախչում են սուզվող նավից: Ամենակարևորն այն է, որ նավապետի հարթակում գտնվող 5-6 հոգին դա ևս տեսնում են ու հասկանում, որ այդ նավը շուտով այնքան կսուզվի, որ իրենք էլ պետք է փախչեն նավից»։

Գագիկ Մինասյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին