ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երևանը իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը»․ Ալեն Սիմոնյան
14:30, 13.10.2024 | mamul.am
2637 | 4

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուսանկար է տարածել թելեգրամյան էջում՝ կից գրառմամբ․ «Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա 2806 տարեկան է, նա այսօր էլ երիտասարդ է իր նոր սերունդով, այսօր էլ ժպտում է իր բնակիչների աչքերով, նա ծնվում է և երիտասարդանում իր նորածին մանուկների առաջին ճիչով, ու երբ մեր Երևանը կնշի իր 3000 ամյակը` այդ օրերին մեր սերունդները կնայեն այսօրվա կադրերը, ինչպես մենք ենք հիմա նայում հին կադրեր, կհամեմատի շենքերը, կփորձի գուշակել, թե որ փողոցը որն է, և որ շենքը ինչ տեսք ուներ, օրինակ, երբ Երևանը 2806 տարեկան էր: Երևանը իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը և ձայները, իսկ մենք կլինենք մեր հինավուրց ու երիտասարդ քաղաքի հավերժ պատմության մի վայրկյանը:
Շնորհավո՛ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք»։

Աղբյուրը` Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին