ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Մինչ Հայաստանում նիկոլիզմի քայքայիչ վարակի տարածումը՝ մեր հարևանները, միջպետական շփումների բոլոր մակարդակներում, խիստ կաշկանդված էին Հայաստանի ներկայացուցիչներից: Մինչ հիվանդ ուղեղների և պրիմիտիվ դավաճանության վրա կառուցված նիկոլիզմի գալը՝ ցանկացած նորմալ հայ մարդ, աշխարհի որևէ անկյունում չէր կաշկանդվում, չէր ամաչում ու չէր քաշվում ադրբեջանցի տեսնելիս: Հակառակը՝ ազերներն էին խոնարհվում ու հարգանքով վերաբերվում հայերիս նկատմամբ: |