ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արտաշատում հայտնաբերված հուշարձանը Խոր Վիրապին վերագրվող ներսեսաշեն հերթական եկեղեցին է». Արսեն Հարությունյան
22:54, 13.10.2024 | mamul.am
1605 | 0

Վիմագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաշատում հայտնաբերված հուշարձանը, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ գրականության մեջ Խոր Վիրապին վերագրվող ներսեսաշեն հերթական եկեղեցին, որի ճարտարապետական հորինվածքի և տեղադրության վերաբերյալ արաբ մատենագիր Ալ-Մուկադասին մանրամասն տեղեկություններ է հաղորդում. «շուրջանակի սրահով և գմբեթաձև գլխարկի նմանվող՝ սպիտակ սրբատաշ քարից կառուցված մի եկեղեցի», որն, ըստ Ստ. Մնացականյանի, «ութ սյուների վրա բարձրացող կենտրոնագմբեթ կառուցվածք» է ունեցել: Խորանին եղել է նաև Ս. Աստվածածնի որմնանկարը կամ խճանկարը: Այս մասին նշված է նաև Խոր Վիրապի վանքին նվիրված իմ գրքում (էջ 29): Փառահեղ փաստագրում է, շնորհավորենք)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր