ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Իսրայելական տանկերը ներխուժել են Լիբանանում ՄԱԿ-ի բազայի տարածք
20:54, 13.10.2024 | mamul.am
4133 | 0

Իսրայելական տանկերը տապալել են Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) բազայի դարպասները և մտել նրա տարածք, հայտնել են ՄԱԿ-ից։

ՅՈՒՆԻՖԻԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Ռամիայի խաղաղապահ դիրքերում: Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04:30-ին, երբ խաղաղապահները գտնվում էին ապաստարաններում, իսրայելական «Մերկավա» տանկերը «ոչնչացրել են դիրքի գլխավոր դարպասը և բռնի ուժով մտել» օբյեկտ։ Իսրայելական զորքերը այնուհետև «մի քանի անգամ պահանջել են, որ բազայի լույսերն անջատվեն»։

Հայտարարության մեջ ասվում է, որ տանկերը հեռացել են խաղաղապահների բողոքից մոտ 45 րոպե անց: Տեղական ժամանակով 06:40-ին նույն դիրքում գտնվող խաղաղապահները հայտնել են, որ 100 մետր դեպի հյուսիս մի քանի կրակոց է արձակվել, ծուխ է դուրս եկել:

«Տասնհինգ խաղաղապահ ծխի հետևանքով մաշկի գրգռվածություն և աղեստամոքսային տրակտի ռեակցիաներ են ունեցել: Խաղաղապահները բուժման կուրս են անցնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելը դեռ չի մեկնաբանել մեղադրանքներըԴեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերսկսել է ՄԱԿ-ի ուժերին ուղղված իր կոչը` զորքերը սահմանից դուրս բերել:

Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս խնդրել է դա և բազմիցս մերժվել: Իսրայելական զինվորականները պնդում են, որ «Հեզբոլլահ»-ի մարտիկները տեղակայված են խաղաղապահների դիրքերի մոտ և նրանց օգտագործում են` որպես «մարդկային վահան», ինչը խմբավորումը հերքում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր