Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զինվորի մահվան լուրն ու Երևանի կենտրոնի տոնակատարությունը: Ոչ ոք չի ուզում լսի զինվորի մասին լուրը: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Ու այսպես պարբերաբար նման հաղորդագրություն է տարածում նախարարությունը, հետո Քննչական կոմիտեն կասի, որ զինվորն ինքնասպան է եղել: Նախարար Պապիկյանը գիտի՞, թե ինչու են իր զինվորներն ինքնասպան լինում: Ինչո՞ւ զինվոր կորցրած սպաները ինքնասպան չեն լինում, ինքը՝ նախարարը մտածո՞ւմ է ինքնասպան լինելու մասին»: |