ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կայացվել է հեռացման որոշում՝ երկրպագուների «գոլորշին բաց թողնելու» նպատակով»․ Հակոբ Բադալյան
09:48, 14.10.2024 | mamul.am
2661 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետրակովն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Ֆեդերացիան է որոշել այդպես՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում տնային պարտությունից հետո:
Ընդ որում, որոշումը հայտարարվել է խաղից գրեթե անմիջապես հետո, կարծես թե նույնիսկ Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսին զուգահեռ:
Ըստ ամենայնի, ֆեդերացիայի որոշումը առավելապես պայմանավորված է եղել ընդամենը երկրպագուների դժգոհության սլաքը իր վրայից հանելու մտայնությամբ: Որովհետև, համենայն դեպս խաղի ընթացքի առումով պատկերն այնպիսին չէր, որ հավաքականը ձախողել էր խաղը, ամոթալի, անպատբավեր ֆուտբոլ էր խաղացել և դրա համար անմիջապես պետք էր հեռացնել մարզչին: Ավելին, մինչև գոլ բաց թողնելը հավաքականն ուներ գոլ խփելու ավելի շատ հնարավորություն և մեկն օգտագործելու դեպքում կարող էր լինել այլ պատկեր:
Բայց, այլ պատկեր լինելու դեպքում դա կնշանակե՞ր, որ ամեն ինչ հաջող է: Իհարկե ոչ: Հետևաբար, պետք է մարզչի, մարզչական շտաբի աշխատանքի համակարգային գնահատական:
Բայց, այդ դեպքում գուցե իրավիճակը հասնի նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի աշխատանքի որակին: Այդ պատճառով էլ խաղից անմիջապես հետո կայացվել է մարզչին հեռացնելու որոշում՝ երկրպագուների «գոլորշին բաց թողնելու» նպատակով:
Հետևաբար, երկրպագուներն էլ, ևառավել ևս ֆուտբոլային մասնագիտական հանրությունը, չպետք է «բաց թողնեն» իրավիճակը և հարցը պահեն համակարգային պահանջների տիրույթում, որպեսզի հավաքականների գլխավոր մարզիչները չդառնան ֆեդերացիաների ղեկավարների քավության նոխազներ:
Ընդգծեմ, հարցն այն չէ, որ Պետրակովն «ինչ աներ»: Ես բացարձակ համաձայն չեմ այդ շեշտադրմանը, թե այս հավաքականով ավելին հնարավոր չէ: Մարզչի խնդիրը հենց առավելագույն արդյունքի հասնելն է և պնդել, թե սա՞ է հավաքականի այս կազմի առավելագույնը, կարծում եմ հիմնավոր չէ:
Բայց, շատ կարևոր է, որ հարցերը դրվեն և չափվեն համակարգային, ընդգրկուն շրջանակով, որովհետև մարզչի հարցում որոշումների էֆեկտիվությունը կախված է լինելու հենց այդ հարցադրումների որակից»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր