«Մեդիա-կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի Երևանի քաղաքապետարան, երբ մարդկանց հրավիրում եք Երևան քաղաքի տոնը նշելու, մեծ միջոցառումներ կազմակերպում, զուգահեռ ապահովեք հանրային տրանսպորտի՝ սովորականից ավելի ինտենսիվ ու երկարօրյա աշխատանքը:
Նման օրերին տրանսպորտը ոչ թե սովորական կիրակնօրյա, այլ արտակարգ ռեժիմով պետք է աշխատի: Փոխադրամիջոցները պետք է երթևեկեն ոչ թե 30 րոպեն մեկ, այլ 10 րոպեն մեկ հաճախականությամբ:
Գոնե էս օրերին քիչ, թե շատ բարեխիղճ ծառայություն մատուցեք մեր վճարած հարկերի և գումարների դիմաց: Լսված ջազից, դասական երաժշտությունից և խմված գինուց հետո, երբ մարդիկ անտանելի պայմաններում տուն են վերադառնում, շատ տհաճ նստվածք ու վատ «պոսլեվկուսյե» է մնում:
Մեր ավտոբուսն ամեն կանգառում մի 15 անգամ դուռ էր փորձում փակել: Ավտոբուսն ուղղակի գերծանրաբեռնված էր, դռները չէին փակվում:
Իսկ վարորդից տեղեկացա, որ կես ժամ «կանեցում» սպասելուց հետո նոր է երթուղի դուրս եկել ու սա վերջինն է, եկել է՝ «սաղին հավքի ու գնա»:
Իսկ էդ պահին դեռ 22:30 էր»: