Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոկտեմբերի 12֊ին Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան գյուղում կայացել է 43-ամյա Վարդևան Ղազարյանի հուղարկավորությունը։ Նրա ծնողները բնակվում են Ն. Ծաղկավանում։ Վարդևանը 3 տղաների հայր էր, նա շատ տարիներ առաջ տեղափոխվել էր Ռուսաստան, Դոնի Ռոստով։ Վարդևանը ամիսներ առաջ ծննդավայր է վերադարձել, համագյուղացիների վկայությամբ` սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, Երևանում բժշկական հետազոտության ենթարկվել։ Ներքին Ծաղկավանից տեղեկացա, որ Վարդևանը անդամագրվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար, սակայն դրանց չի մասնակցել, ռազմական հավաքի ժամանակ հանկարծամահ է եղել»։ |
Բաժանորդագրվել լրահոսին