ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը, փոխանցում է Европейская правда-ն: «Պետք է շարունակել առաջ շարժվել ու հասնել այն օրվան, երբ հնարավոր կլինի վերջնականապես ու ընդմիշտ աշխարհն ազատել միջուկային զենքից: Միջուկային սպառնալիքի նվազեցումը կարևոր է ոչ թե ի հեճուկս ժամանակակից աշխարհի վտանգների, այլ դրանց պատճառով»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ |
Բաժանորդագրվել լրահոսին