ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««Հարգելի ֆուտբոլասերներին» կխնդրեի մտածել երկու բանի ուղղությամբ»․ Ռուբեն Մելիքյան
11:24, 14.10.2024 | mamul.am
4922 | 3

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ վաղուց չի հետաքրքրում ո՛չ սպորտը, ո՛չ այլ «ժամանցային» բաներ, քանի որ ունենք դավաճանական իշխանություն, որը վիշապի պես օր-օրի խեղդում է մեր երկիրը, օր-օրի նվազեցնում է վերականգնվելու մեր շանսը։
Այնուհանդերձ «հարգելի ֆուտբոլասերներին» կխնդրեի մտածել երկու բանի ուղղությամբ. առաջին, պարտությունն ու նվաստացումը «պետական քաղաքականություն» դարձրած իշխանությունն ի վիճակի՞ է որևէ ոլորտում հաղթանակի ու արժանապատվության շունչ թողնել։ Երկրորդ, գուցե դուք սխա՞լ էիք, երբ ժամանակին անիմաստ տեղը պահանջում էին ՀՖՖ նախագահ Ռ.Հայրապետյանի հրաժարականը։ Գուցե ժամանա՞կն է՝ քաջություն ունենալ խոստովանելու դա։
ՀԳ. Ֆուտբոլն այնուհանդերձ ավելի ազնիվ ոլորտ է, քան հանրային կյանքը։ Քանզի հնարավոր չէ օրինակ 0:2 հաշվով պարտվել, բայց էկրաններին ցույց տալ 5:0 հաղթական հաշիվ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր