Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ֆուտբոլի աղետալի վիճակի թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը լուսանկարում պատկերված անձն է` Արմեն Մելիքբեկյանը` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը...
«Պետրակովները» հենց իր հրավերով և շնորհիվ են նշանակվում ազգային հավաքականի մարզիչներ` կատարելով նաև նրա հրահանգները և «պետրակովներին» տուն ուղարկելով ոչինչ չի փոխվի... Նոր «պետրակովներ» կգան, ու Մելիքբեկյանն իր բոլոր բացթողումները և սխալները կբարդի նոր «պետրակովների» վրա...»։