Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ Ժողովրդավարության դպրոցում կարդացած «Որտեղ հաց, այնտեղ կաց». Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսությանը։
«Նիկոլ Փաշինյանը հիշում է երիտասարդ տարիներին հերթերի գոյացումները, որ տալոնով հաց էին ստանում, ասում է՝ սարսափելի բան էր։ Բայց հիշենք՝ դրանից հետո առաջին և վերջին դեպքը, երբ մարդիկ տալոնով էին հաց ստանում, գիշերները երեխաները հերթ էին կանգնում, որ հաց ստանան, դա եղել է Արցախում։ Արցախում սովից մարդ մահացավ, և երբ մայրը՝ Վերա Նարիմանյանը գնաց երեխաների համար սնունդ փնտրելու, եկավ, երեխաներին գտավ մահացած։ Այսինքն՝ սարսափելի իրավիճակը, որ տեսել էր ինքը, կրկնել է՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում․․․ Արցախում հաց կար, բայց Նիկոլ Փաշինյանը եկավ և այդ հացը խլեց մեզնից, և ստացվեց՝ որտեղ հաց, այնտեղ հանձնած, որովհետև եթե Արցախի ցորենի պաշարներն ամբողջությամբ հանձնել է, բառիս բուն իմաստով է հացը հանձնել»,- ասել է Իշխանյանը։