Ինչպես հայտնի է, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտարարել էր Քննչական կոմիտեն: Արամ Ծատուրյանը նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ է։ Հարկ է նշել, որ նախարարությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել ֆիզիկայի ուսուցչի ձերբակալման առիթով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |