ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Խորհուրդ կտայի չընկնել Ֆրանսիայի ազդեցության տակ». Իլհամ Ալիև
21:24, 14.10.2024 | mamul.am
3175 | 0

Ադրբեջանի ղեկավարն այսօր հայտարարել է, որ, իբրև թե, «ադրբեջանական հողերի օկուպացիայի ժամանակ» գոյություն ուներ, այսպես կոչված, «մադրիդյան գործընթաց, սկզբունքներ», և երկու կողմերի քննարկած հիմնական դրույթներից մեկն այն էր, որ ոչինչ չի կարելի համաձայնեցված համարել, քանի դեռ բոլոր հարցերը չեն համաձայնեցվել։ «Սա եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումը, և մենք մնում ենք այս դիրքորոշմանը։ Ցավոք, նախկին Մինսկի խմբի որոշ անդամներ փոխել են իրենց դիրքորոշումն այս հարցում և պաշտպանում են Հայաստանի ներկայիս անիրատեսական առաջարկը»,- ​​հավելել է թշնամական պետության ղեկավարը։

Ալիևն ասել է, որ շատ դեպքերում «հայկական կողմն, այս առաջարկներն առաջ քաշելով, ցույց է տալիս, թե իբր խաղաղություն է ուզում։ Բայց նրանք գիտեն, որ այդ առաջարկները չեն կարող ընդունվել։ Չնայած այս ամենին, գործընթացը շարունակվում է»։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ երբ «ադրբեջանական հողերը գտնվում էին օկուպացիայի տակ՝ 1992 թվականից մինչև 2020 թվականը», Ադրբեջանը ծախսել է 28 տարի, և արդյունքը եղել է զրո։ Իսկ այժմ բանակցությունները շարունակվում են արդեն երկու տարի։ Ուստի պետք է լինել համբերատար, իրատես և հավատալ, որ Հարավային Կովկասում, ի վերջո, կհաջողվի հասնել խաղաղության։ Այսպիսով, Եվրոմիությունը երբեք ակտիվ չի եղել այս հարցում «ադրբեջանական հողերի օկուպացիայի ժամանակ»։ Այն ժամանակ Եվրոմիությունն ու եվրոպական կառույցները արձագանքում էին Բաքվի բազմաթիվ խնդրանքներին, թե այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը, իսկ Եվրոմիությունը դրա հետ կապ չունի։ Սակայն այս գործընթացում Եվրոմիության ակտիվ ներգրավվածությունը ներկայում տեսանելի է։ Ոմանք Բրյուսելում՝ Եվրոմիության կենտրոնակայանում, կողմնակալություն են ցուցաբերում։ Սա անարդյունավետ դիրքորոշում է, որը միայն անվստահություն է ծնում և մեկուսացնում Եվրոմիությանը նորմալացման գործընթացից: «Հնարավորության դեպքում խորհուրդ կտայի հանուն Եվրոմիության և Ադրբեջանի միջև շարունակական համագործակցության չգնալ Ֆրանսիայի ճանապարհով և չընկնել նրա ազդեցության տակ։ Որովհետև Ֆրանսիայի քաղաքականությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ապակառուցողական էր և մնում է այդպիսին»,- նշել է պետության ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին