Աշխարհահռչակ հայազգի գիտնական Դարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ միասին։ Աճեմօղլուի հետ հենց այսօր են կապ հաստատել Նոբելյան կոմիտեից. անվանի տնտեսագետն ասել է՝ Նոբելյան մրցանակ ստանալն անսպասելի էր, հրաշալի անակնկալ և մեծ պատիվ իր համար, գրում է «Ազատությունը»-ը: Աճեմօղլուն, Ռոբինսոնն ու Ջոնսոնը Նոբելյան մրցանակին արժանացել են երկրների բարեկեցության և նրանց կառավարման մշակույթների միջև եղած կապն ուսումնասիրելու համար։ Եթե ավելի պարզ՝ նրանք բացատրել են ու որ շատ էական է՝ գիտականորեն հիմնավորել, թե ինչու են որոշ երկրներ հարուստ ու բարեկեցիկ, իսկ որոշ երկրներ չեն կարողանում թոթափել աղքատությունը։ Գիտնականները եզրահանգել են, որ տնտեսական աճ ու բարգավաճում ունենում են այն երկրները, որտեղ գործում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և սեփականության իրավունքի անխախտելիությունը, և հակառակը՝ ավտորիտար ռեժիմները երկարաժամկետ առումով ավելի քիչ բարեկեցիկ են ու ավելի դանդաղ են աճում: Լրագրողներից մեկն Աճեմօղլուին հարցրել է՝ եթե ժողովրդավարությունը նշանակում է տնտեսական աճ ու բարեկեցություն, ապա ի՞նչ կարելի է ասել, օրինակ, Չինաստանի պես երկրի մասին, որ դեմոկրատական չէ, բայց տնտեսական ահռելի առաջընթաց ունի։ «Ժողովրդավարությունը պանացեա չէ, բոլոր խնդիրների լուծումը չէ: Ժողովրդավարության ներդրումը շատ դժվար է, ընտրությունները երբեմն կոնֆլիկտներ են ստեղծում, և մասնավորապես արդեն իսկ բևեռացված հասարակություններում ընտրությունները կարող են կարճատև արդյունքի հանգեցնել, որ երբեմն ոչ ժողովրդավար բնույթ ունեն այն առումով, որ մեկ ուժ իշխանություն է ստանում և արդեն սկսում է ավտորիտար կերպով իրեն դրսևորել: Եվ կան ավտորիտար երկրներ, որ կարող են աճել, այդ երկրներն արագորեն կարող են ռեսուրսներ մոբիլիզացնել, և դա կարող է հանգեցնել աճի: Բայց մեր փաստարկն այն է, որ ավտորիտար աճը հաճախ ավելի անկայուն է, սովորաբար չի հանգեցնում արագ և օրիգինալ նորարարությունների», - պատասխանելով հարցին՝ ասաց գիտնականը և շարունակեց. - Նոբելյան մրցանակի շնորհավորանքները Աճեմօղլուն անձամբ ընդունեց Աթենքում, որտեղ մասնակցում էր կայունության հարցերով գիտաժողովի։ Նկատեց՝ ժողովրդավարության օրրանում նման լուր ստանալը շատ խորհրդանշական է: «Ես բացարձակապես վստահ չեմ, որ հիմա ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահություն կա: Նկատի ունեմ՝ եթե վերցնենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տրամադրած տվյալները, Ինչ վերաբերում է ապագային, ապա Աճեմօղլուն կարծում է՝ այն թե՛ մարտահրավերներ, թե՛ հնարավորություններ կստեղծի. - «Կարծում եմ, որ վաղվա աշխարհը շատ մարտահրավերներ կբերի յուրաքանչյուր երկրին: Միջին և բարձր եկամուտ ունեցող երկրների համար գլոբալիզացիան և արհեստական բանականությունը հնարավորություններ և մարտահրավերներ կստեղծեն: Այսպիսով, իրոք կարևոր է ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները, բայց նաև շատ կարևոր են ներդրումները մարդկային տաղանդի և մարդկային ռեսուրսների ոլորտում, ինստիտուցիաների, վերապատրաստման և ճկունության մեջ: Եվ ես հուսով եմ, որ Հունաստանը, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրներ, իմ ծննդավայր Թուրքիան, Հայաստանը և Միացյալ Նահանգները, բոլորն էլ գտնվում են շատ լուրջ վերափոխումների շեմին»: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |
Բաժանորդագրվել լրահոսին