Հոկտեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արտենի-Արագածավան 4-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Ալբերտ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և ինքնավթարի ենթարկվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ալբերտ Ս-ն տեղում մահացել է: Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Սարգիս Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել է ինքնավթարի ենթարկված Ալբերտ Ս-ի «Opel»-ին։ Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |