ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա». FAF
23:42, 14.10.2024 | mamul.am
1942 | 1

First Armenian Front-ը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով:

Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ երեկ՝ Հյուսիսային Մակդոնիայի հետ Հայաստանի խաղից հետո, որն ավարտվել էր 0-2՝ հօգուտ Հս. Մակեդոնիայի, պաշտոնից հեռացվեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ ՍԱլեքսանդր Պետրակովը, իսկ ՖԱՖ-ականները հավաքվեցին ՀՖՖ գրասենյակի մոտ՝ պազաբանումներ ստաանալու համար պահանջելով հանդիպում Մելիքբեկյանի հետ:

Հանդիպում այդպես էլ չկայացավ, իսկ ՖԱՖ-ականները հայտարարեցին, որ պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը»:

Աղբյուրը` First Armenian Front
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր