ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Որովհետև հայ երեխաները Հայաստանի ապագան չեն». Կարեն Հեքիմյան
02:00, 15.10.2024 | mamul.am
1863 | 1

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար:
Երեխան բժշկական օգնության կարիք ունի: Երևանի քաղաքապետարան-ի ենթակայության ներքո գործող պոլիկլինիկայում ասում են, որ անվճար բժշկական սպասարկման համար ուղեգիր տրամադրվում է այն դեպքում, երբ առկա է պայմանավորվածություն երեխային բժշկական սպասարկում տրամադրող բժշկական կենտրոնի հետ:
Բժշկական կենտրոնի ոլորտային մասնագետն ուրախ է երեխային բժշկական օգնություն ցուցաբերել, նույնիսկ` հաջորդ օրվա համար ժամ է նշանակում: Սակայն, երբ պարզում է, որ երեխան ուղեգրով է գալու, պայմանավորվածությունը չեղարկում է և «օգնության ցուցաբերումը» հետաձգվում է շուրջ 2 ամսով: Պատճառաբանությունը` զբաղվածությունն է: Ուրեմն, եթե բուժօգնությունը վճարովի է, ապա բժիշկն ազատ է հենց դիմելու պահին, եթե անվճար է, ապա մոտակա 2 ամսում զբաղված է:
Եվ թքած, որ երեխան բուժօգնության կարիք ունի:
Ինչու՞ է այդպես: Որովհետև, հայ երեխաները Հայաստանի ապագան չեն»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր