ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, «Ապագա Արդարադատության նախարարը պետք է`
- Պատկերացումներ ունենա հակակոռուպցիոն քաղաքականությունից ու կրի հակակոռուպցիոն արժեքներ
- Պատկերացում ունենա նրանից, թե ինչպես ստեղծել անկախ դատական համակարգ
- Ունենա կոնցեպտուալ պատկերացումներ` իրավապահ մարմինների վերափոխման մասով
- Գաղափար ունենա անձնական տվյալների պաշտպանության մասին
- Ունենա քրեական ենթամշակույթին հակազդելու (այդ թվում` բանտերում) տեսլական
- Մարդու իրավունքները հարգի/կրի որպես արժեք
- Ունենա որոշ պատկերացումներ` սահմանադրության ժողովրդավարականացման մասով»: