Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին այսօր կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Ընթացող նիստի ժամանակ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ կոչումների շնորհումը հանդիսավոր նիստով չկայացավ հենց տոնակատարությունների շրջանակներում։ Դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ դիտողությունն ու քննադատությունն ընդունում է, ինչ-ինչ պատճառներով կոչումների շնորհումը հանդիսավոր կերպով չստացվեց, սակայն հաջորդ տարիներին սխալը կշտկվի։