Ավագանու նիստին մթնոլորտը թեժացավ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ելույթից հետո, ով բացի մի շարք խնդիրներ բարձրացնելուց, Տիգրան Ավինյանին մեղադրեց սպասարկող թանկարժեք ավտոմեքնեա, անվտանգության աշխատող ունենալու և անգործության մեջ։ «Ինչ եկել ենք քաղաքապետարան, թալանի հետքեր ենք բացահայտում։ Մեր քաղաքի դպրոցների դահլիճների փոսերն անգամ չեք կարողանում լցնել, անամոթնե՛ր»,- ասաց Զարոկյանը, որից հետո Ավինյանը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից․ «Ձեր չափերը ճանաչեք։ Զարոկյանին թվում է՝ սա իր տունն է, մոտակայքում էլ կինն է կանգանծ, մտածում է՝ կարող ա անպատիժ դուրս գա։ Ես զոնծիկ բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում»,-ասաց Ավինյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին