Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն անդրադարձավ «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակում կատարված ծախսերին։ «Իհարկե «Էրեբունի-Երևան»-ը մայրաքաղաքի գլխավոր տոնն է, որը պետք է պատշաճ տոնել, սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեղի ծախսեր կատարվեն, գումարը պետք է ռացիոնալ օգտագործել։ Ի՞նչ տրամաբանությամբ եք 70 մլն դրամ հատկացրել երգերի նորացմանը, այն դեպքում, որ քաղաքում չլուծված խնդիրները շատ-շատ են, օրինակ կոյուղատար համակարգի վիճակը։ Կամ շենքերի տանիքների վիճակը, տեղումնառատ եղանակներ են սպասվում, քաղաքացիների մոտ շուտով մղձավանջ է սկսվելու, երբ անձրևաջրերը լցվեն վերևի հարկերի բնակարաններ։ Այդ գումարներով կարել էր գոնե մեկ-երկու հասցե վերանորոգել։ Իսկ գումարը, որ տրամադրել եք ձայնագրություններին, մի քանի անագամ գերազանցում է իրական արժեքներից»,- ասաց Ավետիսյանը։ |