ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՔՊ-ն արտահերթ ընտրությունների՞ է պատրաստվում, որ տնօրենների փոփոխության այսպիսի տեղատարափ է»․ Վահան Ավագյան
15:00, 15.10.2024 | mamul.am
1260 | 0

«Բավականին շատ կոնֆլիկտներ են առաջանում դպրոցներում նոր տնօրեններ նշանակելու ընթացքում։ Նախկինների ժամանակ էլ էին տնօրեններ փոխում, բայց այսպիսի խնդիրներ չէին առաջանում, ասում էին՝ փողով ա, էս ա, էն ա։ Ուզում եմ հասկանալ, ՔՊ-ն արտահերթ ընտրությունների՞ է պատրաստվում, որ տնօրենների փոփոխության այսպիսի տեղատարափ է»,- ավագանու նիստին «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը հարցն ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մատնանշելով նաև այն խնդիրը, որ դուրս եկած տնօրենները կարողանում են հեռվից կառավարել դպրոցի անձնակազմին։
Հարցին ի պատասխան՝ Ավինյանն ասաց․ «Չգիտեմ՝ որ դեպքի մասով եք ասում, բայց 2018-ից տարբեր դեպքերով տնօրենների նշանակումների հետ կապված արձանագրել եմ, որ կան խնդիրներ։ Բնական պրոցես է, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը նոր չափորոշիչներ է սահմանել տնօրենների համար։ Տնօրեններ նշանակելուց մեր խնդիրը երբեք չի եղել քաղաքական, այլ առաջին հերթին հետևում ենք նախարարության կողմից տրված չափորոշիչներին։ Կարող է շատ սիրում ենք ինչ-որ մի տնօրենի, բայց եթե այդ չափորոշիչներով չի կարողանում քննություն հանձնել, չենք կարողանալու այդ պաշտոնին նշանակել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին