ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի այս օրվա իշխանությունը երկիրը տարավ պարտությունների դաշտ։
Մինչ 2018-ը հաղթած և հաղթող պետությունը սրանք ստերով և ժողովրդին մանիպուլացնելով տարան դեպի պարտություն։
Հայը, որ, վերջապես, իր պատմության ընթացքում դուրս էր եկել, կամ, դուրս էր գալիս զոհի հոգեբանությունից, հաղթահարելով մշտապես մորթվողի և կորցնողի հարյուրամյա հոգեբանական տրավմաները, կրկին ներքաշվեց «դու ոչինչ ես, դու ոչինչ չես կարող որոշել, դու պատվող ես, դու կորցնող ես» լրջագույն հոգեխանգարմունքի տիրույթ։ Եվ սա արվեց «պարտվենք էլ մեզ պարտվող չենք ճանաչելու» հոգեբանական ճահճի գործածմամբ, դա արվեց «դուխով», դատարկ և եղկելի բառ, որը նետվեց մեր հասարակությանը, պարտադրելով մոռանալ ՈԳԻն, մոռանալ հաղթանակները, մոռանալ հայի վեհ կերպարը և դառնալ բույս։
Բարեբախտաբար, 2020-ի չարաբաստիկ պատերազմից հետո, առավել ևս 2023-ի Արցախի ցեղասպանությունից հետո հայի Ոգին փորձում է վերակենդանանալ, ժողովել ուժերը և պայքարել։ Ու այս իրավիճակում ոչ մի կերպ չեմ հասկանում այսօրվա «իշխանականների» հորթային հրճվանքը, երբ դրսերում փքված հնդուհավերի պես հանդիպում են Թուրքիայի խորհրդարանի նախագահին կամ այլ անձանց։ Եվ լայն բացված բերանով նկարվում են ի ցույց աշխարհի։
Ի՞նչն եք ցուցադրում, ի՞նչի վրա եք «տրտինգ» տալիս։
Ի՞նչի վրա եք այդպես փքվել ու հրճվել՝ ձեր իսկ բերած պարտությունների՞, Արցախը հանձնելո՞ւ, երկրի կայացած համակարգերը քանդելո՞ւ, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կտտանքների՞, թե այն բանի համար, որ պարտադրանքների տակ եք և հլու ոչխարի պես պատրաստ եք իրականացնել թշնամիների պահանջները միայն մեկ բանի համար, որ դեռ մնաք իշխանական աթոռին և ձեր հետույքները ծառայողական մեքենաների նստատեղից չքաշե՞ք; Ամոթն է ինչ է, էդ էլ չունեցաք,ազգային արժանապատվության մասին էլ չասեմ, քանի որ դուք ազգ և ժողովուրդ չեք ներկայացնում։
Էդ որ գնում-հանդիպում եք թշնամի երկրի ոմն մեկին և հայտարարում թե «տեղի ունեցավ շատ կարևոր հանդիպում», էդ ինչի՞ մասին էր «կարևոր»՝ մեր երկրից կրկին քանի՞ կմ հանձնելու մասին խոստացաք, կամ ո՞ր դասագրքի որ տողը թրքահաճո փոխելու մասին խոստացաք, կամ, գուցե էնքան կզեցիք, որ չեք էլ հիշում ինչ տվեցիք»։