Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Քեսքինի երիտասարդական թևի նախագահ Մելիհ Ունլերն ու նրա կինը համերգի ժամանակ սկանդալի կենտրոնում են հայտնվել Փաթմա Չոբան անունով մի կին վեճի է բռնվել Ունլերի և նրա կնոջ հետ, ինչից հետո Ունլերը բռունցքով հարվածել է այդ կնոջ դեմքին։ Հարվածի հետևանքով կոտրվել է կնոջ քիթը և նրան հիվանդանոցում վիրահատել են։ Տուժածը բողոք է ներկայացրել Ունլերի դեմ, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: |
Բաժանորդագրվել լրահոսին