ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թուրքիան մահացու ելքով դժբախտ պատահարների թվով 1-ին տեղում է». Օզգյուր Օզել
23:06, 15.10.2024 | mamul.am
1530 | 0

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը կուսակցության ժողովի ընթացքում անդարադարձել է մի շարք հարցերի։ Օզելը շնորհավորել է Դարոն Աճեմօղլուին՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու համար և նաև հավելել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս զանգահարել է նրան, գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Օզելն անդրադարձել է, մասնավորապես, մահացու ելքով դժբախտ պատահարներին։ Ըստ ընդդմիադիր կուսակցապետի՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարության կողմից նախազգուշական միջոցներ չձեռնարկվելու հետևանքով, ցավոք, Թուրքիան աշխարհում առաջին երկիրն է մահացու ելքով դժբախտ պատահարների։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին