Իտալական Վիտերբո քաղաքի դատարանը 9 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտել փողոցները մաքրող 60-ամյա Ուբալդո Մանուալիին՝ երեք կանանց բռնաբարելու համար, հայտնում է La Provincia-ն։ Դատարանի եզրակացության համաձայն՝ նա, օգտագործելով դերասան Կիանու Ռիվզի հետ իր նմանությունը, հանդիպել է կանանց, իր զոհերին հոգեմետ դեղեր տվել, որից հետո սեռական հարաբերություն է ունեցել նրանց հետ և առանց նրանց թույլտվության նկարահանել կատարվածը։ Բոլոր դրվագները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, դատապարտյալը կանանց հետ հանդիպելուց անմիջապես հետո իր երկու ընկերների հետ նամակագրությունում հրապարակել է ինտիմ տեսանյութերը։ Դատարանում Մանուալին հերքել է բռնության մասին մեղադրանքները՝ պնդելով, որ հարաբերությունները եղել են համաձայնեցված: |