Իսրայելցի զինվորականները լիկվիդացրել են ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարին, հաղորդում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի իր աղբյուրին: Ավելի ուշ Sky News-ը, հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությանը, գրել է, որ Գազայի հատվածում սպանվածների ինքնությունը պարզվում է․ նրանցից մեկը, ենթադրաբար, Սինվարն է։ Հիշեցնենք՝ Սինվարը փոխարինում էր Իսմայիլ Հանիեին, որը սպանվել էր Թեհրանում՝ Իրանի նախագահի երդմնակալությունից հետո։ |
Բաժանորդագրվել լրահոսին