ՀԱՄԱՍ-ի արտասահմանյան ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մեշալը, քաղբյուրոյի նախագահ Յահյա Սինվարի մահից հետո դարձել է շարժման ղեկավար, այս մասին հայտնում է լիբանանյան LBCI հեռուստաալիքը։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրն Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հայտարարեց, որ Սինվարը, որը համարվում էր Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին աննախադեպ հարձակման գլխավոր պատվիրատուն և կազմակերպիչը, սպանվել է Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից։ |
Բաժանորդագրվել լրահոսին