ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ես գիտեմ, թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին». Ջո Բայդեն
21:24, 18.10.2024 | mamul.am
6556 | 0

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ «գիտի, թե ինչպես և երբ Իսրայելը կարձագանքի» Իրանի կողմից հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած հրթիռային հարձակմանը։

Ըստ Guardian-ի՝ Բայդենը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ հայտնել Իսրայելի ծրագրերի մասին։ Նախագահը նաև հույս է հայտնել, որ Լիբանանում հրադադարի հաստատումը հնարավոր է` հավելելով, որ Գազայի հատվածում իրավիճակը կարող է ավելի դժվար լուծելի լինել։

Բայդենի հայտարարությունը հնչել է երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա հեռախոսազրույցից հետո, երբ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ շուտով քայլեր կձեռնարկվեն ի պատասխան Իրանի հարձակմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին