ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) լուրջ չընդունեց Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի խոսքերը Սպիտակ տան այն ժամանակվա ղեկավար Ջորջ Բուշ կրտսերին, որ «Ուկրաինան նույնիսկ երկիր չէ», ինչպես նաև` Ուկրաինան կործանելու սպառնալիքը, եթե նա փորձի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին Liga.net-ին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ նախկին տնօրեն, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Լեոն Փանեթան։
«Ի թիվս այլնի, մենք նախկին հանրապետությունները միշտ համարել ենք ինքնիշխան, որոնք սկսել են կառուցել իրենց պետությունները Բեռլինի պատի փլուզումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այնինչ ԽՍՀՄ-ը չի վերացվել ոչ այն ժամանակ, ոչ էլ դա կլինի ապագայում»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կարող էր ավելին անել՝ դադարեցնելու համար Պուտինի պլանները՝ հարձակվել Ուկրաինայի վրա 2014 և 2022 թվականներին:
«Պուտինի բնավորության գծերից մեկն այն է, որ նա գործում է այն ժամանակ, երբ զգում է դիմացինի թուլությունը, երբ տեսավ, որ կարող է գրավել Ղրիմը, նա օգտվեց դրանից և բավականաչափ գին չվճարեց, ինչը նրան կեղծ մեսիջ տվեց ԱՄՆ-ի մասին: Նա ներխուժեց նաև Վրաստան, Սիրիա և շարունակում է նուն ոգով:
2000-ականների սկզբին Պուտինի ուղղահայաց իշխանության հաստատումից ի վեր, մեզ ամենաշատը անհանգստացնում էր այն, որ նա եկավ Կրեմլ՝ վերականգնելու համար ԽՍՀՄ-ը, մենք տեսանք, որ նա ամեն ինչ արեց այս ուղղությամբ»,- ասել է նա։
Միաժամանակ, ինչպես ասել է ԿՀՎ-ի նախկին ղեկավարը, Վաշինգթոնը փորձել է ամուր պահել ՆԱՏՕ-ն։
«Դաշինքն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի Ամերիկան և նրա եվրոպացի դաշնակիցները թույլ չտան կոմունիզմի տարածումը Եվրոպայում 1991թ-ից հետո Դաշինքը հիմնականում գոյություն ուներ Ռուսաստանին զսպելու համար», - եզրափակել է Փանեթան: