ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Թուրքիա
17:30, 20.10.2024 | mamul.am
2637 | 0

Հոկտեմբերի 20-22-ն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ Սիբիգան բարձր մակարդակով կարևոր բանակցություններ է վարելու ուկրաինա-թուրքական համագործակցության շուրջ։
Անկարա կատարած այցի ընթացքում Սիբիգան կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ։
«Հատուկ ուշադրություն» է դարձվելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած հաղթանակի ծրագրին, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրմանը և Խաղաղության բանաձևին։
Ստամբուլում Անդրեյ Սիբիգան կմասնակցի SAHA EXPO 2024 պաշտպանական-արդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ հանդիպումներ կունենա թուրքական պաշտպանական ընկերությունների հետ։ Նա կհանդիպի նաև Թուրքիայի ուկրաինական և Ղրիմի թաթարական համայնքների հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին