Հայտնի են դարձել Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի վնասվածքի մանրամասները։ Քաղաքական գործիչը գլխի հարված է ստացել իր նստավայրում, այդ պատճառով ստիպված է եղել չեղարկել իր այցը Կազանում կայանալիք` BRICS-ի գագաթնաժողովին։ Սակայն 78-ամյա նախագահն ընկել է և վնասվածք է ստացել գլխի հետևի մասում, հայտնել են նրա վարչակազմից։ Չնայած նրան, որ հոսպիտալացում չի պահանջվել, բժիշկներն արգելել են նրան օդային ուղով ճանապարհորդել։ Չնայած դրան, Լուլա դա Սիլվան գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ |
Բաժանորդագրվել լրահոսին