Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan (Թուրանի ձայն) երգի միջազգային մրցույթում:
«Հայաստանը Հաղթեց Voice of Turan միջազգային մրցույթում։ Շնորհակալ եմ Տեր»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։
«Voice of Turan» երգի միջազգային մրցույթում» անցկացվել է Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում։
Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից,Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից և այլ երկրներից։