Իրանի զինված ուժերը խոցել են իսրայելական կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր Իսլամական Հանրապետության վրա հրեական պետության հարձակումը հետ մղելիս, ասում է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդը։ «Մենք պետք է հպարտանանք երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորությամբ։ Չնայած Սիոնիստական ռեժիմը քիչ կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր է կիրառել, հակաօդային պաշտպանությունը շատ լավ է գործել: Ռեժիմի գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու կործանիչները ոչնչացվել են նախքան որևէ գործողություն ձեռնարկելը»,- ասել է նա Իրանի պետական հեռուստաընկերության եթերում: |
Բաժանորդագրվել լրահոսին